Լարսը մասամբ է բաց, իսկ մարզեր խորհուրդ են տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով

Վերի Լարսի ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար ավտոմեքենա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը և հավելում, որ  նոյեմբերի 19-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված  445 բեռնատար ավտոմեքենա: