Ո՞վ է կաշառքի գործում ներգրավված պատգամավորը. ԱԱԾ պետը խոստանում է հայտնել նրա անունը

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խոստացավ պատգամավորի անունը հայտնել առաջիկայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոստացավ առաջիկայում հայտնել Նիկոլ Փաշինյանի հիշատակած կաշառքի գործում ներգրավված ԱԺ պատգամավորի անունը։

«Առաջիկա օրերին կիմանաք»,– ասաց նա։

Հիշեցնենք` հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառքի փաստով: «100 տոկոսանոց ապացուցված գործ է, բայց մենք արդեն 2 ամիս մի պաշտոնական նամակի պատասխանի ենք սպասում: Որ օրը ստացվեց, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու»,- ասել էր Փաշինյանը` հավելելով, որ ձգձգումը կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ:

Նշենք, որ մամուլում շրջանառվում է բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամի) անունը։

ՀՅԴ–ն բացառում է. Փաշինյանի մատնանշած պատգամավորն իրենց խմբակցությունից չէ