ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Չգիտեմ` ում ընկերն է Ալիևը, բայց ՀԱՊԿ-ի հետ նա ոչ մի առնչություն չունի»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀԱՊԿ-ը համարում է մեծ ընտանիք:
Sputnik
Բաղդասարյան. «Չգիտեմ` ում ընկերն է Ալիևը, բայց ՀԱՊԿ-ի հետ նա ոչ մի առնչություն չունի»

Թե ինչպես կդրսևորի իրեն Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին, կորոշի ինքը` Փաշինյանը: Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ ՀԱՊԿ-ում ստեղծված լարումը կարող է Հայաստանի համար հղի լինել տհաճ հետևանքով:

Էնֆիաջյան. «ՀԱՊԿ–ի հարցում պետք է բոլոր հնարավորություններն օգտագործենք հօգուտ Հայաստանի»

«Որքան շուտ հարթվեն այս հարաբերություններն ու վերջ դրվի այդ հռետորաբանությանը, այնքան իրար շուտ կհասկանան, որովհետև վերջիվերջո ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է, և մենք այդ ընտանիքի հետ բավական գործ ունենք կատարելու»,- ասաց Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի դեսպանի հետ փակ հանդիպմանն ու դրանից հետո հնչած հայտարարություններին, Վահրամ Բաղդասարյանը շեշտեց, որ դրանք Հայաստանի համար ցանկալի չեն, բայց կախված են նրանից, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել փակ հանդիպման ժամանակ:

«Համենայնդեպս մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ որևէ առնչություն չունի: Չգիտեմ ում բարեկամ երկիրն է կամ ում ընկերն է Ալիևը, բայց ՀԱՊԿ-ի հետ նա ոչ մի առնչություն չունի»,- հավելեց Բաղդասարյանը:

Հիշեցնենք` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից։ Նա շեշտել էր, որ որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, որն առայժմ չկա:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես որոշվելու է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին։