ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսին, ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել իր հպարտությունը` դուստր Օլիմպիային։
«Իմ հպարտությունը», – մեկնաբանել է լուսանկարն Օհանյանը։
18 ժամվա ընթացքում հրապարակումը բազում «հավանությունների» և ջերմ մեկնաբանությունների է արժանացել։
«Հիանալի փոքրիկ լեդի», – գրել է joanshaw203Hi–ը։
«Հիանալի հայուհի», – գրել է օգտատեր ando4556–ը։
Հիշեցնենք` Սերենան ու Ալեքսիսն ամուսնացել են մեկ տարի առաջ։ 2017 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։