ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Արտակարգ Երևանում. 2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են իրենց ցած նետել: Sputnik Արմենիայի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության լրատվամիջոցների բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ ոստիկանության աշխատակիցներն ու մասնագետները տղամարդկանց հետ բանակցություններ են վարում:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ:
Նշված տղամարդիկ, ըստ shamshyan.com-ի, պահանջում են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ու այս պահին հրաժարվում են որևէ մեկի հետ բանակցություններ վարել:
Ոստիկանությունը պարզում է նշված անձանց ինքնությունը:
Իրադարձությունների զարգացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ: