Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութեր

Փրկարարները բնակարանից դուրս են բերել մի քաղաքացու և մոտեցրել Շտապօգնության մեքենային։ Դեռ հայտնի է չէ նաև հրդեհի ծագման պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Երևանի Բաղրամյան–Պռոշյան խաչմերուկի բարձրահարկ շենքի 6–րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի աշխատակիցը պատահական հայտնվել է դեպքի վայրում նկարահանել այն։

Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութեր

Նրա խոսքով` հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է ժամանել 6 մարտական հաշվարկ։

Ականատեսի խոսքով` տղամարդկանցից մեկին հաջողվել է փրկել և դուրս հանել շենքի տարեց բնակիչներից մեկին։

Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութեր

Փրկարարները բնակարանից դուրս են բերել մի քաղաքացու և մոտեցրել Շտապօգնության մեքենային։ Դեռ հայտնի է չէ նաև հրդեհի ծագման պատճառը։

ԱԻՆ մամուլի ծառայության տվյալներով` հրդեհը մեկուսացվել է 14։31–ին։