Հայրը հայ է, մայրը` գերմանացի. աղջիկը գերեց եգիպտացուն և օգնեց Ղազախստանի տնտեսությանը

Անսպասելի սիրավեպը վերաճեց ամուր միության, որն օգնեց համալրել Ղազախստանի տնտեսությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի –Sputnik. Եգիպտացի պոլիգլոտ Հալեդ Մորսին գտավ իր սերը ճանապարհորդություններից մեկի ժամանակ։  Այս մասին հայտնում է «Костанайские новости» թերթը։

Տղամարդը Սամիրայի հետ ծանոթացել է Աստանայում, ուր աղջիկը հարազատ Կոստանայից ժամանել էր գնումներ կատարելու  համար։

«Ջիվանը կարող է հանգիստ լինել», կամ ինչպես պետերբուրգցի Դանյան հայտնվեց հայկական TV-ում

«Մենք հանդիպեցինք խանութում, նա (տղան) առաջինը սկսեց զրույցը։ Հիմա, աշխատանքի բերումով, ավելի շատ մարզական հագուստ եմ կրում։ Իսկ այն ժամանակ երկար զգեստներ էի նախընտրում, այդ պատճառով էլ նա կարծեց, թե Իրանից եմ։ Արտաքինիս պատճառով հաճախ են ինձ իրանցու նմանեցնում, թեև հայրս հայ է, մայրս` գերմանացի։ Հալեդը ռուսերեն գեթ մի բառ չգիտեր, իսկ ես վատ էի խոսում անգլերեն։ Նա թողեց ինձ իր հեռախոսահամարը և խնդրեց գրել», – խոստովանել է Սամիրան։

Մի քանի  ամիս նամակագրվելուց հետո, զույգը որոշեց կրկին հանդիպել։ Չնայած տարիքային մեծ տարբերության (Սամիրան 37 տարեկան է, եգիպտացին` 28) Հալեդը պնդեց, որ նրանք ամուսնանան։

Մոտ մեկ տարի առաջ տղան եկավ Ղազախստան` սիրելիի մոտ, որտեղ աղջիկն առաջին ամուսնությունից 19 և 14 տարեկան երկու երեխա ուներ։

Եգիպտացու և Կոստանայայի բնակչուհու սերը արդեն իսկ օգուտ է բերել Սամիրայի  հարազատ քաղաքին։

«Մի օր Կոստանայի հրուշակեղենի գործարանի կոնֆետներ գնեցի և ուղարկեցի Եգիպտոս Հալեդի հարազատներին։ Այնպես ստացվեց, որ այնտեղի արտադրողը համտեսեց դրանք։ Նա այնքան հավանեց կոնֆետները, որ որոշեց 20 տոննա պատվիրել վաճառքի համար», – ժպիտով պատմել է Սամիրան։

Ինչպես գրում է պարբերականը`աղջիկը ոչ միայն պոլիգլոտ և աշխատասեր տղամարդու է «գյուղ բերել», այլև օգնել Ղազախստանի տնտեսությանը կոնֆետի արտահանման հարցում։