Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակումներ են

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Վերին Լարսի խցանման մեջ հայտնված վարորդներին սնունդ, տաք ջուր ու դեղորայք են հասցրել

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և հավելում, որ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բայց վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված  435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա: