29 տարին մեկ Եվգենի Պետրոսյանը ամուրի է դառնում. Պետրոսյանը տոնել է ամուսնալուծությունը

Ռուսաստանի հայտնի «աստղային» փաստաբան Սերգեյ Ժորինը, ով դատարաններում ներկայացնում է մեդիադաշտի ներկայացուցիչների և հանրային դեմքերի շահերը, զվարճալի տեսանյութ է հրապարակել Եվգենի Պետրոսյանի մասնակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի –Sputnik.  Հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր փաստաբան Սերգեյ Ժորինի ընկերակցությամբ նշել է Ելենա Ստեպանենկոյի հետ իր ամուսնալուծությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը պաշտոնապես խզել է հայտնի աստղային զույգի ամուսնությունը։

Համեստ տոնակատարության տեսանյութը Ժորինը հրապարակել է Instagram–ի իր էջում` մակագրելով այն. «Դե ի՞նչ։ Նոր պատմությո՞ւն սկսենք։ Հիշո՞ւմ եք կարգախոսս։ Կյանքը չափազանց կարճ է` ամուսնալուծվիր։ 29 տարին մեկ Եվգենի Պետրոսյանը ամուրի է դառնում», – տեսանյութի սկզբում կատակել է փաստաբանը։

Եվգենի Պետրոսյանի փաստաբանը գիտի` ինչ է ուզում երգիծաբանի նախկին կինը. բացառիկ

Տեսանյութում տղամարդիկ շամպայն են խմում և բաժակ խփում` կանգնած գեղեցիկ աշխատասենյակում։

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ պաշտպանում էին։ Իհարկե, սա շատ հատկանշական իրադարձություն է իմ կյանքում։ Ամեն ինչ ճիշտ ավարտ ունեցավ», – ասում է հումորիստը։

Հումորիստին շնորհավորել են ոչ միայն նրա արվեստի երկրպագուները, այլև աստղային ընկերները։

«Շնորհավորում եմ ամուսնալուծվելու կապակցությամբ։ 4 անգամ ամուսնալուծված, Լոլիտա», – գրել է հայտնի երգչուհի Լոլիտան։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես բաժանել երկու մասի։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։