157 պատգամավորի թեկնածու. «Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է իր համամասնական ցուցակը

Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան կուսակցությունը» հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության իրենց համամասնական ցուցակը: Այն բաղկացած է 157 հոգուց։

Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Հնարավորություններն ԱԺ ընտրություններում. «Սասնա ծռերը» կարող է «օրենքների» դեմ գնալ

Նրան հաջորդում են ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության պաշտոնաթող նախարար Մանե Թանդիլյանը, «Սկիզբ մեդիա կենտրոնի» տնօրեն Արման Բաբաջանյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը և ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանը։

Առաջին տասնյակում են հայտնվել ԵՊՀ դոցենտ Տարոն Սիմոնյանը, Կենտրոնական Բանկի նախագահի խորհրդական Արկադի Խաչատրյանը, Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, «Վի Էյչ Էյչ» ՍՊԸ հիմնադիր Հարություն Բաբայանը , «Պիրամիդա Կվինտ»ՍՊԸ հիմնադիր Արմեն Եղիազարյանը և տասնյակը եզրափակում է Կառավարման խորհրդի անդամ Աննա Կոստանյանը:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: