ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Մայրաքաղաքից ապակենտրոնացումն առ այսօր կարգախոսային բնույթ է կրում»

Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Աշոտ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է թատերական աշխարհի խնդիրների, իրենց թատրոնի և մշակույթի` մայրաքաղաքից ապակենտրոնացման մասին։
Sputnik
Սարգսյան. «Մայրաքաղաքից ապակենտրոնացումն առ այսօր կարգախոսային բնույթ է կրում»

Հրազդանի դրամատիկական թատրոնը էքսպերիմենտալ թատրոն է։ «Մենք, կոպիտ ասած, շահութաբեր ներկայացումներ էլ ենք բեմադրել, բայց մեր հիմնական ուղին, որով ընթանում ենք, չհայտնագործված թատրոնն է։

Մշակույթի առումով մայրաքաղաքից ապակենտրոնացումն առ այսօր կարգախոսային բնույթ է կրում։ Դեռ անորոշ իրավիճակ է այդ առումով»,–ասում է Սարգսյանը։

Նրա խոսքով` դրա իրագործման համար պետք են հստակ գործնական հետևություն, ապագայի ծրագրի տեսանելիություն և հնարավորություն դրանք իրագործելու։