ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն ընկերների կատակի «զոհն» է դարձել։ Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` Ջիբրալթար-Հայաստան (2:6) հանդիպումից հետո, նա իր մեկնաբանությունն է տվել ՀՖՖ մամուլի ծառայությանը։
Նկարահանման ժամանակ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները «խանգարել են» Հովհաննիսյանին` բղավելով «Կամո՛, վարչապետ»:
Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումը կայանալու է նոյեմբերի 19-ին. Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում մեր ընտրանին հյուրընկալվելու է Լիխտենշտեյնին: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23:45-ին: