Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մի քանի օր շարունակ Հայաստանում տեղումներ չեն գրանցվի, բայց եղանակը կցրտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Երեք օր շարունակ Հայաստանում տեղումներ չեն լինի։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Նոյեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում տեղումներ չեն գրանցվի նոյեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 12-14, գիշերային ժամերին` 2-4 աստիճանի սահմանում։