Ասուլիս. «Հանդիպում գրող, լրագրող Աշոտ Գազազյանի հետ»

Նոյեմբերի 19-ին, ժ. 15.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա հանդիպում գրող, լրագրող Աշոտ Գազազյանի հետ:
Sputnik

Հանդիպման ընթացքում կխոսվի ռուսալեզու գրականության մասին։ Գրողը կբացահայտի, թե ու՞մ են պետք ռուսերեն լեզվով գրված գրքերը Հայաստանում, ովքե՞ր են այդ գրքերի ընթերցողները, կխոսի գիրք հրատարակելու դժվարությունների մասին։

Աշոտ Գազազյանը կներկայացնի երկրում և աշխարհում կատարվող իրադարձությունների իր տեսլականը, ինչպես նաև կպատասխանի լրագրողների և ընթերցողների հարցերին:

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով  v.aloyan@sputniknews.com  էլ. հասցեով: