Կրքերը բորբոքվում են. Ադրբեջանը բողոքի նոտա կհղի ԱՄՆ–ին` Բակո Սահակյանի այցի հետ կապված

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն այս անգամ էլ բողոքի նոտա է հղելու ԱՄՆ–ին` Բակո Սահակյանին մուտքի վիզա տրամադրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը բողոք կներկայացնի  ԱՄՆ-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ կապված: Այս մասին հաղորդում է Sputnik  Ադրբեջանը` հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Փարիզին «հեղափոխություն» բառը չի վախեցնում. Լաքոտը` Հայաստանի իրադարձությունների մասին

«Անօրինական ռեժիմի ներկայացուցչի ելույթը ԱՄՆ տարածքում և անջատողական կառույցների խրախուսումը հակասում է Միացյալ Նահանգների պարտավորություններին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Այդ քայլը վնաս է հասցնում հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ հատուկ ընդգծել է, որ «անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին ամերիկյան մուտքի արտոնագիր տրամադրելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ԱՄՆ վիզային ընթացակարգերի համար»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նմանատիպ բողոքի նոտա էր հղել Փարիզին՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի պատճառով։