Լարս տանող ճանապարհը փակ է, մարդատար ու բեռնատար մեքենաները կրկին կուտակվել են այնտեղ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայան որոշ հատվածներում մառախուղ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ստեփանծմինդա – Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությանն ու և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությանը։

Նոյեմբերի 17-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» կոչվող հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։