Մահացել է երգիչ Եվգենի Օսինը

Վերջին տարիներին երգիչն ալկոհոլային կախվածություն ուներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. 54 տարեկնում մահացել է երգիչ Եվգենի Օսինը։ Արտիստի մահվան մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով նրա համերգային տնօրեն Ալեքսանդր Սիդորենկոյին։

Օսինի մահվան պատճառը հայտնի չէ։ Վերջին տարիներին երգիչն ալկոհոլային կախվածություն ուներ։

Եվգենի Օսինը բազմաթիվ հայտնի երգեր ուներ («Плачет девушка в автомате», «Качка», «Восьмое марта»)։ 1980-ականների վերջին նա որոշ ժամանակ երգում էր «Բրավո» խմբի հետ, այնուհետև հեռացավ խմբից և սկսեց մենակ ելույթ ունենալ։

Նրա ամենահայտնի ելույթներից է 1996 թվականի համերգը (Դոնի Ռոստովում Բորիս Ելցինի նախընտրական քարոզարշավի շրջանակում), երբ նախագահը բեմ դուրս եկավ ու պարեց արտիստի հետ։