ՌԱԴԻՈ

Ավետիսյան. «Ուսանողները պետք է իրենց գիտելիքները պատասխանատվությամբ կրեն»

PR փորձագետ Աստղիկ Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ուսանողների դերի մասին և նշում` ուժեղ է այն երկիրը, որն ունի ինտելեկտուալ երիտասարդների մեծ բանակ, ուսանողներ, որոնք ինքնակազմակերպված են և կարողանում են որոշակի խնդիրների շուրջ հարցադրումներ անել և լուծումներ տալ։
Sputnik
Ավետիսյան. «Ուսանողները պետք է իրենց գիտելիքները պատասխանատվությամբ կրեն»

Ավետիսյանի խոսքով` ուսանողները շատ կարևոր դեր ունեն երկրի զարգացման գործընթացում, և նրանց համար պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ կարողանան ինքնադրսևորվել, ինքնաարտահայտվել և ինքնակազմակերպվել։

Հայաստանում տեղի ունեցող նոր իրողություններին ու իրադարձություններին անմասն չմնացին նաև ուսանողները, նրանք իրենց ուժերով փորձեցին որոշակի բան փոխել երկրում։

«Նշանակում է, որ ինքնադրսևորման որոշակի հնարավորություն տրվեց, բայց նրանք կրթական համակարգում ստացած իրենց գիտելիքները պետք է պատասխանատվությամբ կրեն, որովհետև հատկապես մագիստրոսական համակարգում մենք տեսնում ենք, որ ուսանողները միանգամից աշխատանքի են անցնում, անտեսվում է դասերի այցելությունը»,– ասում է Ավետիսյանը։

Նրա խոսքով` մենք պետք է նաև գիտելիքի համալրման խնդիր դնենք։