Յուրա Մովսիսյանի հաղթարշավը. ինչպես Հայաստանը ջախջախեց Ջիբրալթարին

Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականների հանդիպումն ավարտվեց հայկական թիմի հաղթանակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 6:2 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն:

Հանդիպման մեկնարկից 10 րոպե անց հաշիվը բացեց Ջիբրալթարի ֆուտբոլիստ Դե Բարը: 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը պատասխան գոլ խփեց: Խաղի երկրորդ կեսին Յուրա Մովսիսյանն իրար հետևից երեք գոլ խփեց` 48-րդ, 52-րդ և 56-րդ րոպեներին։

66-րդ րոպեին 5-րդ գոլի հեղինակ դարձավ Արթուր Քարտաշյանը:

Խաղի 78-րդ րոպեին փոխարինման մտած Պրիսլին խփեց տանտերերի 2-րդ գոլը:

Սակայն Ալեքսանդր Կարապետյանը հաշիվը դարձրեց 6։2:

Հայաստանի հավաքականը D լիգայի 4–րդ խմբում տարավ 3-րդ հաղթանակը՝ վաստակելով 9 միավոր:

Մեր հավաքականը խմբի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 19-ին՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: