Ողբերգական դեպք Երևանում. նախկին գյուղապետի որդին նետվել է Դավթաշենի կամրջից. լուսանկար

Կամրջից նետվելուց առաջ տղամարդը զանգել է կնոջն ու հայտնել իր մտադրության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ողբերգական դեպք Երևանում. նախկին գյուղապետի որդին նետվել է Դավթաշենի կամրջից. լուսանկար

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայի գյուղի նախկին ղեկավարի տղան է՝  նույն գյուղի բնակիչ 35-ամյա Արթուր Քոչարյանը։

Մահացածի բարեկամներն էլ պատմել են, որ նա կամրջից նետվելուց առաջ զանգահարել է կնոջը և ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները հասել են դեպքի վայր, արդեն ուշ է եղել։