Ադրբեջանցիները հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց են արձակել

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: