«Թագուհիս»․ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն անսովոր կերպարով է ներկայացրել կնոջը

Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հուզիչ լուսանկար է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանն իրենց ամուսնության կապակցությամբ շնորհավորել է կնոջը։

«365 օր անց։ Դեռ պարում եմ, միայն թե հիմա արդեն փոքրիկի հետ։ Շնորհավոր, թագուհիս», - լուսանկարին կից գրել է Օհանյանը։

22 ժամվա ընթացքում գրառումն ավելի քան 85 հազար «հավանության» է արժանացել։ Լուսանկարի տակ երկրպագուների մեկնաբանությունների պակաս չկա։

Հիշեցնենք` Սերենան ու Ալեքսիսն ամուսնացել են ուղիղ մեկ տարի առաջ։ 2017 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը` Օլիմպիան։