ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ռուս գեղասահորդներ Եվգենյա Տարասովան և Վլադիմիր Մորոզովը զբաղեցրել են առաջին տեղը Մոսկվայում Գրան պրիի փուլում կարճ ծրագրից հետո և համաշխարհային ռեկորդ սահմանել։
Զույգն իր ելույթի համար ստացել է 78,47 միավոր։ Նախորդ ռեկորդը գրանցել էին ֆրանսիացիները` 74,51 միավորով։
Երկրորդ տեղը զբաղեցրել են իտալացիներ Նիկոլ Դելա Մոնիկան և Մատեո Գուարիզեն։ Երկրորդ տեղում են ռուսաստանցիներ Դարյա Պավլյուչենկոն և Դենիս Խոդիկինը։