Միլիոնատեր Օհանյանի կինը «փուչիկի» մեջ է ապրում. ինչու է կինը «ջնջվել» սոցցանցերից

Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը խոստովանել է, թե ինչու է սոցցանցերում ջնջել իր էջերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը սահմանափակել է սոցցանցային շփումը։ GQ պարբերականին տված հարցազրույցում նա պատմել է, որ հեռախոսից ջնջել է բոլոր սոցցանցերի հավելվածները։

Ամերիկահայ միլիոնատիրոջ կնոջ կարիերայի թեման քննարկվում է թենիսի աշխարհում

«Ընդհանրապես հեռուստացույց չեմ դիտում, փորձում եմ ինձ հնարավորինս պահել փուչիկի մեջ։ Պարզապես չեմ ուզում մասնակցել ուրիշների բանավեճերին։ Թող նրանք ապրեն այնպես, ինչպես ուզում են», – ասել է Ուիլյամսը։

Մարզիկն ընդգծել է, որ իրեն չի հուզում օտարի կարծիքն ու այն, թե իր մասին ինչ կխոսի հասարակությունը։

Նշենք, որ մեծ թենիսի աշխարհում երեխայի ծնվելուց հետո չեն դադարում քննարկել միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կնոջ` 37-ամյա Սերենա Ուիլյամսի կարիերան։

Ալեքսիս Օհանյանն ու նրա կինը` «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, ծնող են դարձել 2017թ-ի սեպտեմբերի 1-ին. Ֆլորիդայի հիվանդանոցներից մեկում 3 090 գրամ քաշով ծնվել է նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան։

Նշենք նաև, որ ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը հրապարակել էր Ուիլյամսի ելույթների տեսանյութը և իր բաժանորդներին խնդրել էր օգնել իրեն, որպեսզի կինը տեսնի այն կադրերը, որոնք ինքը հավաքել է իրենց համատեղ կյանքի վերջին տարում։