Նոր կարգ «Մանկական Եվրատեսիլում». հայ հանդիսատեսը կկարողանա քվեարկել իր մասնակցի օգտին

Հայաստանցի հանդիսատեսը կկարողանա քվեարկել իր մասնակցի օգտին, L.E.V.O.N–ն էլ իր հերթին խոստանում է հաղթանակով վերադառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հայ հանդիսատեսն արդեն կկարողանա քվեարկել իր մասնակցի օգտին։ Նոյեմբերի 25–ին «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի 12–ամյա Լևոն Գալստյանը, որի բեմական կեղծանունը L.E.V.O.N. է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։

Նոր կարգ «Մանկական Եվրատեսիլում». հայ հանդիսատեսը կկարողանա քվեարկել իր մասնակցի օգտին

Նախորդ տարիներին երկրները չէին կարող քվեարկել իրենց մասնակիցների օգտին ու քվեարկում էին sms-հաղորդագրությունների միջոցով։ Իսկ հիմա, նոյեմբերի 23–ից սկսած, կարելի է քվեարկել մրցույթի պաշտոնական կայքում։ Յուրաքանչյուր սարքից կարելի է քվեարկել մեկ անգամ ու 3–5 մասնակցի օգտին։ Ելույթի օրը մեկ անգամ էլ է կարելի քվեարկել, բայց 15 րոպեի ընթացքում։

Նոր կարգ «Մանկական Եվրատեսիլում». հայ հանդիսատեսը կկարողանա քվեարկել իր մասնակցի օգտին

«Մեզանից յուրաքանչյուրը կկարողանա իր ներդրումն ունենալ ու օգնել հայ մասնակցին հաղթել», – ասաց Ծերունյանը։

Լևոնն էլ վճռական է տրամադրված ու հաղթանակի համար է Մինսկ մեկնելու։ Նա վստահեցնում է, որ չի հավատում թալիսմաններին։ Միակ հույսը սեփական ձայնն է ու պարային հնարավորությունները, որը հայ հեռուստադիտողները հասցրել են գնահատել «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ։

L.E.V.O.N–ը բեմում մենակ է լինելու, նրա ելույթն ամբողջական դարձնելու համար օգտագործվելու են բեմի ու LED էկրանի բոլոր հնարավորությունները։