Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվեցին

Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը պաշտոնապես խզեց հայտնի ռուս արտիստներ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Պետրոսյանը փող է աշխատում սկանդալային ամուսնալուծության ֆոնին

Սակայն սա դեռ վերջը չէ. երգիծաբաններն իրենց ունեցվածքը դեռ պետք է կիսեն առանձին դատական գործընթացի ժամանակ։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես երկու մասի բաժանել։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։