Լավագույնն է. աղջիկը Բրյանսկից դարձել է ֆիթնես բիկինիի Հայաստանի չեմպիոն

Բրյանսկում ապրող Միլինա Մինասյանը դարձել է Հայաստանի բացարձակ չեմպիոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Բրյանսկի շրջանի ֆիթնես բիկինիի քառակի չեմպիոն Միլինա Մինասյանը դարձել է Հայաստանի չեմպիոն։ Այդ մասին նա հաղորդել է Instagram–ի իր էջում։

Նա լուսանկար է հրապարակել հաղթողի գավաթով և գրել. «Այսօր հաղթանակը և Հայաստանի բացարձակ չեմպիոնի կոչումն իմն է։ Կարծում եմ` հիմա մենք արժանի ենք հանգստի։ Անգործություն»։

«Ինչ լավ է, շնորհավորում եմ», «Մեր հպարտություն», «Միլանա դու լավագույնն ես և ամենաանսովորը», «Ես չէի էլ կասկածում», – գրել են նրա բաժանորդները։

Միլինայի պրոֆիլը հայտնի է սոցիալական ցանցում։

Ի դեպ, աղջիկը Ռուսաստանի ֆիթնես բիկինիի մրցումներում մտել է առաջին քառյակի մեջ։