Ավանդական սելֆի. Փաշինյանը մարտական դիրքեր է գնացել

Նիկոլ Փաշինյանը սելֆի է արել զինվորականների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է մարտական դիրքերում և լուսանկարը հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Եվ ավանդական սելֆի մարտական դիրքում»,– գրել է նա։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հետևել են ՀՀ ԶՈւ ԲԿ-ներից մեկում անցկացվող մարտավարական հարձակողական զորավարժություններին։

Մասնավորապես զորքերը բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով իրականացնում էին նոր բնագծերի գրավման գործողություններ։ Գրոհող խմբերը կիրառում էին նոր մարտավարություն և հատուկ տեխնիկական միջոցներ։