ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ և միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատային ֆեդերացիային: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Լիլիթը հղիության ընթացքում չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի կազմում, իսկ հետագայում պարզվել է, որ Գալոյանին դուրս են հանել հավաքականի ցուցակից. ֆեդերացիան նշել է, որ նա գտնվում է վատ մարզավիճակում:
Ըստ մարզիկի` ֆեդերացիան գործել է ապօրինի:
Գալոյանը կայքին հայտնել է, որ ֆեդերացիան կանոնանդրության խախտում է արել:
Լիլիթին չեն ընդգրկել թիմում, ինչի պատճառով նա զրկվել է ամսական թոշակից, ինչպես նաև մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից:
Գալոյանն արդեն դիմել է դատարան ու պահանջել է չեղյալ համարել շախմատի ֆեդերացիայի կայացրած որոշումը:
Շախմատիստուհու փաստաբանն արդեն ուղարկել է հայտը: