ԱՄՆ-Իրան առճակատումը Հայաստանի համար չափազանց զգայուն հարց է. Մնացականյան

Հայաստանն առաջիններից մեկն է ողջունել Իրանի ու միջնորդ վեցյակի միջև պատմական միջուկային համաձայնագրի կնքումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. «ԱՄՆ-Իրան առճակատումը Հայաստանի համար չափազանց զգայուն հարց է»։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Հայաստանը զենքի վերաբերյալ առաջարկ չի ստացել ԱՄՆ–ից. Մնացականյան

Լրագրողը նկատել է, որ ԱՄՆ-Իրան առճակատման մեջ Հայաստանը «երկու կրակի» միջև է հայտնվել և հարցրել, թե ինչպես կարող են ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցներն ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։

«Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։ Նրա հետ հաստատել ենք տարածաշրջանի իրողությանը համապատասխան և Երևանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող երկկողմ օրակարգ։ Ստեղծված իրավիճակում մենք կապի մեջ ենք բոլոր գործընկերների՝ Ռուսաստանի, Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների և Իրանի հետ, որպեսզի պաշտպանենք մեր շահերն ու պահպանենք տարածաշրջանային անվտանգությունը»,-պատասխանել է Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանն հիշեցրել է, որ Հայաստանն առաջիններից մեկն է ողջունել 2015թ. Իրանի ու միջնորդ վեցյակի միջև պատմական միջուկային համաձայնագրի կնքումը: