Թորոսյան.«Նախարարությունը ազդեցություն չի կարողանում գործել որոշ բուժհիմնարկների վրա»
© Sputnik
«Տարբեր խնդիրներ են բարձրացվում` թե՛ հաճախորդների նկատմամբ ոչ պատշաճ սպասարկման մասով, թե՛ ֆինանսական։ Ու այնպես է ստացվել, որ մեր նախարարությունը` լինելով ոլորտային ու մանրամասն տիրապետելով այդ ոլորտին վերաբերող հարցերին, ոչ մի ազդեցություն չի կարողանում գործել այդ հիմնարկների վրա, քանի որ դրանց լիազոր մարմինը պետգույքի վարչությունն է»,– ասաց Թորոսյանը։
Իսկ նման իրավիճակ է ստեղծվել 2017թ.–ից, երբ այդ բուժհիմնարկները կառավարության ու խորհրդարանի որոշումներով ներկայացվեցին մասնավորեցման ու առողջապահության նախարարության հաշվեկշռից տեղափոխվեցին պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշիռ։