Հայուհին ընդգրկվել է առավել հաջողակ երիտասարդ գործարարների ցանկում. Forbes

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է իր ամենամյա «30-under-30» ցանկը, որում ընդգրկվում են դեռ 30 տարին չբոլորած երիտասարդ ու հաջողակ գործարարները, գիտնականներն ու արտիստները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է իր ամենամյա «30-under-30» ցանկը, որում ներկայացվում են դեռ 30 տարին չբոլորած երիտասարդ ու հաջողակ գործարարները, գիտնականներն ու արտիստները:

Հայ գործարարի անունն ընգրկվել է ամենաազդեցիկ ռուսաստանցիների ցանկում. Forbes

Forbes-ը 2019 թվականի երիտասարդ գործարարների ցանկում է ներառել նաև ԱՄՆ–ում բնակվող Հռիփսիմե Մաթևոսյանին։ 27 տարեկան Հռիփսիմեն Swiftera ընկերության համահիմնադիրն է, ապրում է Նյու Յորքում։

Նրա ղեկավարած ընկերությունը զբաղվում է տեսանկարահանումներով, ընդ որում` այդ նկարահանումներն իրականացվում են այնպիսի բարձրությունից, որին չեն կարող հասնել դրոնները, բայց ավելի ցածր բարձրությունից, քան նկարահանում են արբանյակները:

Այդ տեսանկարահանումների միջոցով ստացած տվյալները վաճառում են ճարտարապետներին, քաղաքային իշխանություններին և այլ պատվիրատուներին: