ՌԱԴԻՈ

Բոնդարենկո. «Ուկրաինացիները մեզ երևանցի ընդունեցին»

Հանրահայտ ֆուտբոլիստ մարզիկ Սերգեյ Բոնդարենկոն Sputnik Արմենիայի եթերում խոսում է «Արարատ 73»–ի ֆենոմենի մասին և հետաքրքիր պատմություն պատմում այն մասին, թե ինչպես են ուկրաինացիները երևանցի «դարձրել» ֆուտբոլիստներին։
Sputnik
Բոնդարենկո. «Ուկրաինացիները մեզ երևանցի ընդունեցին»

Բոնդարենկոյի խոսքով` ամենակարևորը մարզիկի համար բարձր տեղը գրավելու ցանկությունն է։ «Սպորտը նրա համար է, որ անպայման չեմպիոն դառնաս, գավաթ վերցնես, այնպիսի մի բան անես, որը քեզ բոլորից բարձր կդարձնի»,– ասում է նա։

Ֆուտբոլիստը կարծում է, որ «Արարատ 73»–ի ֆենոմենը ժողովրդին սիրելն էր։

«Այն ժամանակ մենք Սովետական Հայաստան էինք, բայց միևնույն է` Հայաստան էինք։ Բոլորը գիտեին, որ «Արարատը» Հայաստանի խորհրդանիշն է։ 4-5 օրը մեկ մենք պետական քննություն էին հանձնում մեր սիրելի 70–հազարանոց մարզադաշտում։ Դու իրավունքից չունեիր սխալվելու, որովհետև խաղից հետո ժողովրդի պարելն այն գումարն էր, որ մեծ փողեր ստացողներն իրենց կյանքում երբեք չեն ունենա»,– ասում է Բոնդարենկոն։

Նա շեշտում է` իրենց կապիտալը ժողովուրդն էր, որին սիրում ու պաշտում էին։

Բոնդարենկոն նաև մի հետաքրքիր դեպք է պատմում, թե ինչպես են ուկրաինացիները երևանցի «դարձրել» այն ֆուտբոլիստներին, որոնց ազգանուններն ավատվում են «կո»–ով։ Մանրամասները կարող եք լսել ձայնագրությունում։