ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Իրար նման աստղեր գտնող հայտնի ծրագիրը դերասան Արարատ Քեշյանին համեմատել է խորհրդային և ռուսական արտիստ, Մոսկվայի էստրադայի թատրոնի ղեկավար Գենադի Խազանովի հետ։
«Շարունակում ենք կրկնօրինակների մրցույթը։ Այս համեմատությունը միշտ հպարտության զգացողություն ու կարմրություն է առաջացնում», – մեկնաբանել է լուսանկարն Արարատը։
Դերասանի երկրպագուները հավանել են համեմատությունն ու խորհուրդ են տվել Արարատին համագործակցել Խազանովի հետ։
«Շատ եք նման, կարող էիք հոր ու որդու դերեր մարմնավորել», – գրել է elena_ostapova–ն։
«Հենց այս լուսանկարներում նման եք, իսկ կյանքում` այդքան էլ չէ։ Հումորի զգացում, կենսուրախություն ու տղամարդու հմայք երկուսդ էլ ունեք», – գրել է օգտատեր danna_bla–ն։
Արարատ Քեշյանը հայտնի է Մայքլ «Ունիվեր» սերիալից, երիտասարդ տարիներին խաղացել է «ՈՒՀԱ»–ում։ Քեշյանն ամուսնացած է, ունի Եվա անունով դուստր, որը վերջերս երեք տարեկան է դարձել։