Հայ միլիոնատիրոջ դուստրը հայտնվել է Ռուսաստանի ամենանախանձելի հարսնացուների շարքում

Էլվիրա Ավդոլյանը Ռուսաստանի ամենանախանձելի հարսնացուներից է, բայց նրա հետ այդքան էլ հեշտ չէ ծանոթանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Քսաներկուամյա Էլվիրա Ավդոլյանը` Ալբերտ Ավդոլյանի դուստրը, (Ալբերտ Ավդոլյանը Forbes–ի ցուցակի 123–րդ տեղն է զբաղեցնում) People Talk–ի վարկածով հայտնվել է Ռուսաստանի տասնհինգ ամենանախանձելի հարսնացուների ցանկում։

Ամերիկահայ միլիոնատիրոջ կնոջ կարիերայի թեման քննարկվում է թենիսի աշխարհում

Պարբերականը նշում է, որ Էլվիրան Instagram–ի իսկական աստղ է։ Նրա սելֆիները հարյուրավոր մեկնաբանություններ են հավաքում, իսկ դիզայներ Zuhair Murad–ի նրա ունեցած զգեստների հավաքածուին կարող է նախանձել ցանկացած աղջիկ։ 22–ամյա աղջկա հետ այդքան էլ հեշտ չէ ծանոթանալ, քանի որ նրան ամենուր ուղեկցում է անձնական թիկնապահը, ու նույնիսկ դասի` Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ, նա գնում է Rolls Royce–ով։

Արդեն մի քանի տարի է Ավդոլյանների ընտանիքը չի լքում տաբլոիդների առաջին էջերը։ Սկզբում բոլորին զարմացրել էր Էլվիրայի եղբոր` Գասպարի «դարի հարսանիքը», որն անցկացվել է Լոս Անջելեսում, Dolby Theatre–ում (վերջին 16 տարիների ընթացքում այնտեղ է տեղի ունենում «Օսկարի» մրցանակաբաշխությունը)։

Հայ միլիոնատիրոջ դուստրը հայտնվել է Ռուսաստանի ամենանախանձելի հարսնացուների շարքում

Ու արդեն այս տարի մեծ իրարանցում, որը կապված էր նրա ամուսնալուծության ու աներոջ` Էլդար Օսմանովի խարդախության հետ։