Հայտնի է` քանի մարդ է արդեն ազատվել համաներմամբ

Քրեակատարողական ծառայությունը հրապարկել է համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների ընդհանուր թիվը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի– Sputnik. Նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ են արձակվել 484 դատապարտյալ։ Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում։

Հաղորդագրության համաձայն` «Նուբարաշեն» ՔԿՀ –ից ազատ են արձակվել 42, «Արթիկ» ՔԿՀ–ից` 34, «Վանաձոր» ՔԿՀ –ից` 14, «Վարդաշեն» ՔԿՀ –ից` 54, «Գորիս» ՔԿՀ –ից` 14, «Հրազդան» ՔԿՀ –ից` 28, «Աբովյան» ՔԿՀ – ից` 22, «Սևան» ՔԿՀ – ից` 143, «Կոշ» ՔԿՀ – ից` 54, «Արմավիր» ՔԿՀ –ից` 60, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ –ից` 19 դատապարտյալ։

Հիշեցնենք, որ համաներումը հայտարարվել էր Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ , օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի նոյեմբերի 6-ից։