Քրեակատարողական հիմնարկները կնորոգվեն, բայց ոչ դատապարտյալների գումարներով

270 մլն դրամ է հատկացվել Վարդաշեն և Նուբարաշեն ՔԿՀ-ների վերանորոգման աշխատանքների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Քրեակատարողական հիմնարկները կնորոգվեն ոչ թե դատապարտյալների, այլ պետական գումարներով։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Փախուստի փորձ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. մեղադրանք է առաջադրվել 8 անձի

Նա նշեց, որ հատկացվել է 270 մլն դրամ՝ Վարդաշեն և Նուբարաշեն ՔԿՀ-ների վերանորոգման աշխատանքների համար։

Հարցի քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ քրեակատարողական հիմնարկներում գործում են հատուկ հարաբերություններ, երբ նորոգման աշխատանքների գումարը հավաքվում է դատապարտյալներից։

Արդարադատության նախարարը ոչ միայն չհերքեց, այլև հաստատեց այս ինֆորմացիան։ Նրա խոսքով` վերջին 10 տարում պետական միջոցներից ոչ մի դրամ չի հատկացվել ՔԿՀ-ների նորոգման համար, մինչդեռ նման աշխատանքներ արվել են դատապարտյալների միջոցներով։ Փաշինյանը պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց այս խնդրին՝ նշելով, որ նման երևույթները պետք է բացառվեն։