Փախցրել է, որ ամուսնանա. մեղադրվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

14-ամյա աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացվել են դատաբժիշկ փորձագետի հետազոտության նախնական տվյալները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Արմավիրի մարզի 14-ամյա բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի որոշ հանգամանքներ են պարզվել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին:

Վրաստանում դաժանաբար սպանել են 8-ամյա աղջկան. Գորին փոթորկվել է. տեսանյութ

2018թ. նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արմավիրի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:15-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչը, ամուսնության նպատակով, առևանգել է իր դստերը՝ ծնված 2004 թվականին և տարել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Քննչական բաժնի պետի որոշմամբ կազմվել է քննչական խումբ և կատարվել նախաքննություն: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արագածոտնի բնակիչ է, 21 տարեկան:

2018թ. նոյեմբերի 9-ին Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է՝ 14-ամյա աղջկան առևանգելու կասկածանքով: Վերջինս ճանաչվել է տուժող:

14-ամյա աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացվել են դատաբժիշկ փորձագետի հետազոտության նախնական տվյալները:

«Դուք այնպես եք արել, որ աղջիկները սպանեն հորը». մեղադրանք՝ Խաչատուրյան քույրերի մորը

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև Արագածոտնի 21-ամյա բնակչի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ. մասնավորապես՝ 21-ամյա երիտասարդի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած աղջնակի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, առերևույթ բռնաբարության դեպքերի վերաբերյալ: Նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով  (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: