Փաշինյանի ուսապարկի ու հազի թեման շարունակվում է. Հարությունյանը պատասխանում է Աշոտյանին

Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին չսպասելով` քաղաքական ուժերն արդեն փոխադարձ քննադատություններ ու հայտարարություններ են հնչեցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Ժողովուրդը պետք է որոշի, թե ում պետք է տեսնի ԱԺ–ում։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ ԱԺ–ում սկսված ու սոցիալական հարթակներում շարունակվող ՀՀԿ–ՔՊ փոխադարձ քննադատություններին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

«Ես ցավում եմ, որ Արմեն Աշոտյանն իրեն մրցակից է համարում այդ կոմպոնենտները»,– ասաց Հարությունյանը` մեկնաբանելով Արմեն Աշոտյանի հայտարարությունն այն մասին, որ եթե անգամ առաջադրվեն Նիկոլի ուսապարկը, «Դուխով» գլխարկն ու հազը, ՔՊ–ն էլի նույն 80 տոկոս ձայնը կհավաքի։

Փաշինյանի ուսապարկի ու հազի թեման շարունակվում է. Հարությունյանը պատասխանում է Աշոտյանին

«Ուսումնասիրեք անցյալ տարվա ռեյտինգային ընտրություններն ու կտեսնեք, թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ինչպես են աշխատել ընտրատարածքներում և այդ սահմանափակումների պայմաններում որքան շատ ձայներ են հավաքել»,– ասաց նա։

Երեկ Արմեն Աշոտյանին արձագանքել էր նաև Ալեն Սիոնյանը։ «Կտեսնենք` այն պարագայում, երբ ընտրողների վրա ճնշումներ չեն լինելու, որքան ձայն կհավաքի իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ-ն»,– ասել էր Սիմոնյանը։

Նա նաև հայտարարել էր, որ առաջադրվելու է նույն 4-րդ ընտրատարածքում, որտեղ առաջադրվելու է Աշոտյանը։

Ազգային ժողովի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։