Ինչպես են ցնցուղ ընդունում արցախյան դիրքեր գնացող զինծառայողները. լուսանկարներ

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն ամառային բաղնիքների լուսանկարներ է հրապարակել սոցցանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Որոշ ժամանակ անց արցախյան բոլոր դիրքերում ամառային բաղնիքներ կլինեն։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Պոստերի ամառային բաղնիքների հաճույքներին քիչ բան կհասնի։ Շոգ, փոշի, հոգնածություն... և միանգամից «սառը դուշ»»,– գրել է նա։

Աբրահամյանը հրապարակել է ամառային բաղնիքների լուսանկարները` նշելով, որ որոշ ժամանակ հետո այսպիսի նվազագույն պայմաններ բոլոր տեղերում կլինեն, իսկ մինչ այդ խնդիրը շարժական բաղնիքների միջոցով կկարգավորվի։