Ինչպես հայուհու հագած սվիտերը ներշնչեց Էլզային. դիզայների անհավանական պատմությունը

Նորաձևության աշխարհում իր ուրույն տեղն ունեցող Էլզա Սկիապարելլին հայտնի է դարձել ֆրանսահայերի շնորհիվ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Փարիզի հայկական համայնքը յուրահատուկ դիզայներ ու նորաձևություն թելադրող Էլզա Սկիապարելլին ժամանակին օգնել է սեփական գործ սկսել Ֆրանսիայում։

Մեծ դիզայների մասին գրել է «Газета.ру» պարբերականը։ Սալվադոր Դալիի ու Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մտերիմ ընկերուհին հագուստի ժամանակակից ոճի հիմքերն է դրել։ Նրա նորամուծությունները լայնորեն օգտագործվում են ամենօրյա հագուստում ու աքսեսուարներում։

Նրա աշխատանքների գլխավոր թեման օպտիկական խաբկանքներն են, պարզությունն ու հարմարավետությունը։ Ի տարբերություն իր ժամանակի մյուս դիզայներների` Էլզան նախընտրել է հագուստ ստեղծել հասարակ գործվածքներից, ու նա ճանաչման է հասել անսովոր սվիտերների շնորհիվ։

Ի դեպ, նա առաջին անգամ նման դիզայն է տեսել հայ ընկերուհու հագին։

«Հայաստանից գաղթած կինը Սկիապարելլին առաջարկել է համագործակցել, և

համատեղ ջանքերով ստեղծվել է Էլզայի առաջին հավաքածուն, որից հետո դիզայները սպորտային հագուստի հավաքածու ստեղծելու առաջարկ ստացավ։ Այդ հավաքածուի վրա Էլզայի հետ աշխատեցին Փարիզի հայկական համայնքի կանայք», – նշվում է հոդվածում։

Հայուհիների ու նորաձևության ապագա աստղի համատեղ ուժերն աշխարհին նվիրեցին աշխարհի ամենաէպոտաժային կանանցից մեկին։ Արդյունքում նրանց համագործակցությունը Սկիապարելլին մեծ ճանաչում բերեց, իսկ հայ կանանց թույլ տվեց սեփական տրիկոտաժային ֆաբրիկան ստեղծել։

Էլզայի համար «շոկ» բառը հաճոյախոսություն էր։ Սալվադոր Դալիի հետ ծանոթանալուց հետո Սկիապարելլին ստեղծեց օմարի պատկերով լեգենդար զգեստը։

Էլզային հաճախ են ոգեշնչել հայ ընկերները, որոնց շնորհիվ է նա հայտնի դարձել։

Սկիապարելլին իրավամբ կարելի է պրինտերի թագուհի համարել. ձկների, ծաղկակաղամբի ու թերթերի պատկերներով զգեստներն այն ժամանակվա համար իսկական հեղափոխություն էին։