Մոսկվայում տեղի է ունեցել Ջաբրայիլովի ազգականի շքեղ հարսանիքը. տեսանյութեր

Ումար Ջաբրայիլովի ազգականն ամուսնացել է։ Ռուսաստանի մայրաքաղաքում շքեղ հանդիսություն է կազմակերպվել, որին ներկա են եղել 600 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Չեչեն օլիգարխ Ումար Ջաբրայիլովի ազգականուհին Ռուսաստանի մայրաքաղաքում ճոխ հարսանիք է կազմակերպել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

22–ամյա Այնա Ջաբրայիլովայի ընտրյալը 26–ամյա Հայդար Շերիպովն է, որն ապրում է Մոսկվայում։ Հանդիսությունը տեղի է ունեցել նոյեմբերի 10–ին Մոսկվայի ռեստորաններից մեկում, հյուրերի թիվը հասել է 600–ի։

Հարսանիքը կազմակերպվել է չեչենական ավանդույթներով։ Հարսնացուն հայրենի տունը լքել է ցերեկը, փեսացուի ազգականները և ընկերները նրա հետևից եկել են 25 թանկարժեք ավտոմեքենաներով։

Աղջիկն ամբողջ օրը ոտքի վրա է մնացել և ընդունել շնորհավորանքները Զուհեյր Մուրադի և Էլի Սաաբի զգեստներով։ Դրանց ընդհանուր արժեքը մոտ 30 միլիոն ռուբլի է։ Հյուրերին զվարճացրել են արտիստները։

Փեսացուն հարսանիքին ներկա չի եղել։ Նա նշել է ընկերների հետ։ Ավանդույթի համաձայն` հանդիսությունները շարունակվելու են մի շաբաթ։