Գևորգ Վերմիշյանը «ՄեգաՖոնի» գլխավոր տնօրեն նշանակվեց

Գևորգ Վերմիշյանը կփոխարինի Սերգեյ Սոլդատենկովին, որը պաշտոնը լքել է պայմանագրի ժամկետի լրանալուց առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. «Մեգաֆոնի» բաժնետերերը արտահերթ ժողովի ընթացքում ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում հաստատել են Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը։ Նրա հետ երեք տարով պայմանագիր է կնքվել։

Ավելի վաղ «ՄեգաՖոնի» տնօրենների խորհուրդն այդ պաշտոնում Գևորգի թեկնածությունն էր առաջադրել, որովհետև Սերգեյ Սոլդատենկովը որոշել էր լքել ընկերությունը` չսպասելով պայմանագրի ժամկետի ավարտին։

Գևորգ Վերմիշյանը «ՄեգաՖոնի» գլխավոր տնօրեն նշանակվեց

«Շնորհակալ եմ Տնօրենների խորհրդին և ընկերության բաժնետերերին վստահության համար։ Ես բոլոր ջանքերը կգործադրեմ «ՄեգաՖոնի» դիրքերն ամրապնդելու համար` որպես թվային նորարարությունների շուկայում առաջատար խաղացող, առաջատար գործատու և մեր հաճախորդների համար լավագույն գործընկեր։ Մեր ընկերությունը յուրահատուկ տեխնոլոգիաներ, գիտելիքներ և իրավասություններ ունի, որոնք մենք պետք է կատարելագործենք և զարգացնենք», – ասել է Վերմիշյանը։

Վերմիշյանը 2011թ–ից եղել է գլխավոր տնօրենի` ֆինանսական հարցերով տեղակալի պաշտոնը։ «ՄեգաՖոնում» աշխատելուց առաջ` 2007-2011թ–ին, նա աշխատել է «Սիստեմա» ԲՖԿ–ի կորպորատիվ ֆինանսների բաժնում։ 2002-2007թթ–ին աշխատել է «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունում։