«Ճարպոտ զեբր». Քիմ Քարդաշյանի հիպնոսացնող զգեստը դուր չի եկել երկրպագուներին. լուսանկար

Քիմ Քարդաշյանը գիտի` ինչպես կարելի է ցնցել հանրությանը։ Հանրահայտ գեղեցկուհու հերթական զգեստն անտարբեր չի թողել ոչ մեկին, երկրպագուները նույնիսկ խնդրել են նրան այդպես չհագնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, մոդել Քիմ Քարդաշյանը People’s Choice Awards մրցանակաբաշխությանը հայտնվել է թափանցիկ զգեստով, որն ընդգծել է նրա բոլոր բարեմասնությունները։

Մոդելն ընտրել է ֆրանսիացի դիզայներ Ժան Պոլ Գոթյեի հագուստներից մեկը, որը 22 տարվա պատմություն ունի (ներկայացվել է 1996թ–ին)։

Քիմ Քարդաշյանի ընտանիքը տարհանվել է. ամերիկահայ գեղեցկուհին լուսանկար է հրապարակել

Կիսաթափանցիկ կտորից կարված զգեստը դուր չի եկել Քարդաշյանի երկրպագուներին։ Սովորաբար Քիմը ներքնազգեստ չի հագնում, բայց այս անգամ երևում է, որ նրա հագին կրծկալ կա և մարմինը գրկող մարմնագույն կիսաշրջազգեստ։

Օգտատերերը հեռուստաաստղին անվանել են «ճարպոտ զեբր», «գծավոր գետաձի» և «Դոպլերի էֆեկտ»։

Ի դեպ, վերջին շրջանում հոլիվուդյան աստղերի մեծ մասն անելանելի վիճակում են հայտնվել։ Կալիֆոռնիայում հրդեհներ են մոլեգնում, և նրանք ստիպված լքել են իրենց տները, ոմանք նույնիսկ զրկվել են շքեղ առանձնատներից։ Նրանց շարքում է նաև Քարդաշյանների ամբողջ ընտանիքը։