11 քաղաքական ուժ կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. «11 քաղաքական ուժ կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

ՀՀԿ-ն հրապարակեց ընտրական ցուցակը

Ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ ներկայացրած ուժերն են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Արմեն Սմբատյանի հավաստմամբ`Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը: