ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Անցած գիշեր, ժամը 04:30-ի սահմաններում, կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում, «Ցիտադել» բիզնես կենտրոնի դիմաց BMW մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակոցներ են արձակվել։ SHAMSHYAN.com-ի
տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, նույն գիշեր ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Կիրակոսյանին և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 23-ամյա Համլետ Ավագյանին:
Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը, որով Վ. Կիրակոսյանը կրակոցներ է արձակել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: Երիտասարդները ստորագրությամբ ազատ են արձակվել: