ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցության համամասնական ցուցակը կգլխավորի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ ՀՅԴ–ն հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունների իր ցուցակը:
ՀՅԴ ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Ռուստամյան Արմեն Եզնակի- ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար,
Համբարձումյան Արսեն Խաչիկի- ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,
Խաչատրյան Արթուր Լևոնի– չի աշխատում,
Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի- ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր,
Սեյրանյան Սպարտակ Արմենակի- ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր.
Մինասյան Արծվիկ Գարեգինի - չի աշխատում
Պետրոսյան Նունե Աշոտի-ՀՀ ԱՍՀՆ ՀՀ ԲՍՓԳ մանկ.մասն. հանձնաժողովի նախագահ
Սաղաթելյան Իշխան Վաչիկի- «Իմեգա սերվիզ» ՍՊԸ-ի հիմնադիր,
Սիմոնյան Աշոտ Ժորայի- չի աշխատում
Մանուկյան Սուրեն Սերժիկի- ՀՀ ԱԺ պատգամավոր
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։