Ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Երևանի Թամանցիների փողոցում ճակատ-ճակատի են բախվել են Mercedes–ն ու 2 Opel-ները, բախման հետևանքով տուժել են 5 մարդ, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանում ամուսինը դաժանաբար ծեծել է 20-ամյա կնոջը. վերջինը մահացել է հիվանդանոցում

Դեպքը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 13-ին, ժամը 20:40-ի սահմանում, Նաիրիտ գործարանի հարևանությամբ։

«Թամանցիների փողոցի թիվ 81 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1973 թ.), «Mercedes C180» մակնիշի (վարորդը՝ Վ. Ծ., ծնված 1997 թ.) և «Opel Astra G Universal» մակնիշի (վարորդը՝ Կ. Ա., ծնված 1971 թ.) ավտոմեքենաները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ Հ. Հ.-ն (ծնված 1998 թ.) և Ա. Ղ.-ն (ծնված 1994 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Հ. Հ.-ն համապատասխան հետազոտություն անցնելով դուրս է գրվել, իսկ մյուս տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս. Հ.-ին (ծնված 1951 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Հոսպիտալացման ճանապարհին Ս. Հ.-ն մահացել է, իսկ Ա. Ս.-ի վիճակը բժիշկները  գնահատում են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «Opel Astra G» և «Mercedes C180» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարներն իրականացրել են նաև վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: