ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին, Facebook սոցիալական ցանցում գրել է ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։
«Ընտրությունները պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի»,– գրել է նա:
Սարգսյանն ընդգծել է, որ ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում:
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։ ՀՀԿ–ն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրությանը։