ՀՀԿ–ի ցուցակը շատ մրցակցային է. Կարինե Աճեմյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը վստահ է, որ տեսանելի ապագայում կիրականացվի այն, ինչին ձգտում է «Հանրապետական» կուսակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունն ԱԺ ընտրությանը կմասնակցի ուժեղ կադրային ռեսուրսով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը։

ԲՀԿ-ն ներկայացրեց իր համամասնական ցուցակը. առաջին հորիզոնականում Ծառուկյանն է

«Մենք երկար տարիների կուսակցություն ենք, ցանկում մեծ թվով հայտնի քաղաքական գործիչներ կան, ինչպես նաև նոր և ապագա ունեցող գործիչներ։ Կարծում եմ, որ այս ցուցակը շատ մրցակցային է, ընտրությունները կլինեն նորմալ և պոզիտիվ մթնոլորտում` առանց իրար վրա ցեխ շպրտելու, գաղափարական քարոզարշավի շրջանակում»,– ասաց նա։

Աճեմյանի խոսքով` քաղաքական գործիչների մասին մարդիկ շատ տարբեր կարծիքներ ունեն, բայց պետք չէ առանձնացնել որևէ մեկին, այլ պետք է այդ ամենին նայել մեծ խմբի համատեքստում։

«Իմ խորին համոզմամբ` այն ճանապարհով, որ մենք գնում ենք, և այն, ինչին ձգտում ենք, անպայման տեսանելի ապագայում կիրականացվի։ Բոլոր այն ուժերը, որոնք գնալու են քարոզարշավի, որոնք նպատակներ ունեն, կարծում եմ, որ բոլորի նպատակները կապված են մեր երկրի լավ ապագայի հետ։ Այդ առումով մենք էլ ունենք մեր նպատակը»,– ասաց նա։

Առայժմ հայտնի է, որ ՀՀԿ–ի ցանկի առաջին հորիզոնականում Վիգեն Սարգսյանն է, երկրորդում` Արփինե Հովհանիսյանը, նրանց հաջորդում են Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։